Նիկոլ Վովաևիչի խոսքից հետո հիշեցի Ստանիսլավսկուն ու Բուլգակովին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Նիկոլ Վովաևիչի խոսքից հետո հիշեցի Ստանիսլավսկուն ու Բուլգակովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը՝ Հայաստանից»։

«Սրանք Միխայիլ Բուլգակովի խոսքերն են՝ «Ո՞վ ում վրա էր կանգնել» և Կոնստանտին Ստանիսլավսկու՝ «Պետք է սիրել արվեստը քո մեջ, ոչ թե ինքդ քեզ արվեստում»,-ասել է Զախարովան։

Նա նաև հավելել է, որ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ եզրակացությունները թողնում է լրագրողների հետագա ուսումնասիրությանը։

--00—ՅՄ