ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը 3-րդ երկրների վրա դնելու փորձերը թողնում ենք ՀՀ ղեկավարության խղճին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա դնելու փորձերը թողնում ենք Հայաստանի ղեկավարության խղճին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։

«Հայկական կողմի այսպիսի հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովում»,-ասել է նա։

Զախարովայի խոսքով, ռուսական կողմի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

«Պարզապես պետք է բացել այդ փաստաթուղթը և տեսնել, թե ինչպիսի պարտավորություններ է կրում մեր կողմը և ինչը՝ ոչ»,-նշել է ռուս դիվանագետը։

--00—ՅՄ