Խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս–Ստեփանակերտ երթուղով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: 

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշենի շրջաններում։ Խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցումը Գորիս–Ստեփանակերտ երթուղով։ 

--00—ՍՊ