Ադրբեջանը չի հրավիրվել Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը չի հրավիրվել հաջորդ շաբաթ կայանալիք ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել մարտի 29-30-ը: Հաղորդում է Turan-ում Վաշինգտոնի թղթակիցը։

ԱՄՆ նախագահի վարչակազմը համաշխարհային 120 առաջնորդների հրավեր է ուղարկել։

Նշենք, որ չհրապարակվածների թվում են այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, ԿԺԴՀ-ն, Ադրբեջանի Հանրապետությունը:

--00—ՍՊ