Ռուսաստանահայ Անաստասիա Դեմուրչյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

նաստյա

Ռուսաստանահայ Անաստասիա Դեմուրչյանը դուրս է եկել Հնդկաստանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ, հայտնում է sport24.ru-ն։ Դեմուրչյանը մինչեւ 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում հաղթել է չինացի Պան Չժոուին:

Եզրափակիչում Դեմուրչյանի մրցակիցը կլինի բրազիլուհի Բարբարա Դոս Սանթոսի եւ ավստրալուհի Քեյ Սքոթի մրցավեճի հաղթողը։

--00—ՍՊ