ՔԿ-ում քննարկվել են 2024-2026 թվականների ՄԺԾԾ և 2024 թվականի բյուջետային հայտի նախագծերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

timthumb

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել հիշյալ նախագծերի հիմնական դրույթներին և ներկայացվել, որ հաջորդ տարվա տարեկան ֆինանսավորման հայտում ընդգրկված է մեկ հիմնական` «ՀՀ քննչական ծառայություններ»  ծրագիրը, որի մեջ ներառված են հինգ առանձին միջոցառումներ` «Քրեական գործերով վարույթի իրականացում», «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում», «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ», «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում», «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում»:

2024թ. համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրի և վերջինիս բաղկացուցիչ մաս հանդիսացող միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը կազմում է շուրջ 11.7 մլրդ դրամ:

Կոմիտեի ներկայացուցիչների կողմից նախանշվել են նաև նշյալ միջոցառումների ներքո իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները և վերջիններիս շրջանակներում կանխատեսվող արդյունքային ցուցանիշները:

Հանդիպմանը մասնակցող` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Կոմիտեի ներկայացուցիչների միջև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ բյուջետային ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և գործընթացում նորարարական մոտեցումներ կիրառելու ուղղությամբ:

--00—ՅՄ