«ԶՊՄԿ» պահակակետում հրազենային վնասվածքներով տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

zangezur_copper_zpmc_1lurer_am.jpeg

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետում հրազենային վնասվածքներով տղամարդու դի է հայտնաբերվել։ Ոստիկանությունը ահազանգը ստացել է երեկ` Ժամը 18:30-ի սահմաններում, հայտնում է shamshyan .com-ը։

Պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային  6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում:

--00—ԶՀ