Քննարկվել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ԱՆ

«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի լայնամասշտաբ քննարկումների մեկնարկը տրված է։

Նախագիծը բոլոր մանրամասնություններով այսօր ներկայացվել է Հայկական բժշկական ասոցիացիաների, ինչպես նաև Ազգային բժշկական պալատի անդամներին։ Տեղեկանում ենք ՀՀ ԱՆ Առողջապահության նախարարությունից։

Կարևորելով օրենքի` դեռ նախագծային փուլում բժշկական համայնքի կարծիքը` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն անձամբ է ներկա գտնվել քննարկմանը, վստահեցրել, որ առաջիկա մեկ ամիսը շարունակելու են նախագծի ակտիվ քննարկումները ոչ միայն առողջապահական ոլորտի, այլև տարբեր բնագավառների շահագրգիռ խմբերի ու քաղաքացիների հետ։

Փոխնախարարը նշել է, որ նախագիծն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին պաշտոնական կարծիք ստանալու համար, որից հետո այն կդրվի հանրային քննարկման։

Հանդիպմանը փորձագետ Սամվել Խարազյանը ներկայացրել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, ըստ որի` համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով. 2023 թվականը նախապատրաստական փուլն է, 2024 թվականին համակարգին են միանալու հատուկ խմբերը, 2025 թվականին` պետական աշխատողները, 2026 թվականին` մասնավոր սեկտորի բոլոր աշխատողները, իսկ 2027 թվականին` Առողջության համապարփակ ապահովագրությունն ամբողջությամբ ներդրված կլինի` ներառելով բնակչության 95 տոկոսը։

Նախագծի քննարկումները շարունակվում են։

--00—ՍՊ