Քերոբյանը կգործուղվի Ուզբեկստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

քերոբյան

Էկոնոմիակյի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Ուզբեկստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 14-ի որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի ապրիլի 24-27-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` «Իննոպրոմ․ Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Տաշքենդյան երկրորդ միջազգային ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»։

--00—ՍՊ