Ըմբշամարտի ԵԱ․ Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց հունգարացի մրցակցին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Alixanyan-750x375.jpg

Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մրցումային երկրորդ օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթեց հունգարացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի մրցակցին։

Երեկ Արման Ավագյանը (79 կգ) կիսաեզրափակչում 10:12 հաշվով պարտվել էր Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Իսկ 65կգ Վազգեն Թևանյանը հաղթել էր կիսաեզրափակիչում և դուրս եկել եզրափակիչ։

--00—ԶՀ