Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանը վստահ հաղթանակ տարավ մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

0dd34975-72d2-48cd-a24e-4eba429c20b1.jpg

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկել Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հիշեցնենք՝ քառորդ եզրափակչում պայքարը շարունակում են նաև 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

Այսօր Հայաստանը ևս 2 ներկայացուցիչ կունենա ԵԱ-ում: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակի հետ, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քառորդ եզրափակչում կգոտեմարտի խորվաթ Իվան Լիզատովիչի հետ:

--00—ԶՀ