Մհեր Գրիգորյանը և Արման Ղազարյանը մեկնում են ՌԴ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

մհեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հրապարակված է e-gov.am տեղեկատվական հարթակում։

«Փաշինյանի որոշմամբ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի ապրիլի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»,– ասված է որոշման մեջ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանի՝ Մոսկվա գործուղման ծախսերը կատարվելու են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:

Վերադարձից հետո պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱԳ և ֆինանսների նախարարություններ։

--00—ԼՄ