Ալիևն ընդունել է Իսրայելի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

befunky_collage_2023_04_19t120321_298.thumb_

Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտգործնախարար, Համատեղ հանձնաժողովի համանախագահ Էլի Քոհենին։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ռազմավարական են, ուստի Իսրայելում դեսպանատան բացումից հետո ես որոշեցի գալ ձեր գեղեցիկ երկիր։

Մենք հիանալի հարաբերություններ ունենք ադրբեջանական ժողովրդի և հրեա ժողովրդի և կառավարությունների միջև: Մենք Ադրբեջանը դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր»,-ասել է հրեա նախարարը։

--00—ՅՄ