Փաշինյանը Սինանյանին գործուղում է Իսպանիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը կգործուղվեն Իսպանիա, որտեղ հանդիպումներ են նախատեսված հինգ քաղաքների հայ համայնքների կառույցների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք  էլեկտրոնային կառավարման կայքում վարչապետի որոշումներից․

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2023 թվականի ապրիլի 22-30-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա՝ ապրիլի 22-25-ը, Վալենսիա՝ ապրիլի 25-26-ը, Ալիկանտե՝ ապրիլի 26-27-ը, Մալագա՝ ապրիլի 27-29-ը, Մադրիդ՝ ապրիլի 29-30-ը ներառյալ)՝ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային ոլորտի գործիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

--00—ՍՊ