Հայտնի են Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումի անցկացման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

58df4ed8-13f8-49b4-91a5-e9f9e2d49f54.jpg

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումի անցկացման ժամկետները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օվերչուկը նշել է, որ ֆորումը կանցկացվի 2023 թվականի մայիսի 24-25-ը, Մոսվկայում։ Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ ֆորումին կմասնակցի ավելի քան 2000 մարդ։

Ֆորումի օրակարգում են պլենար նիստը և 35 թեմատիկ քննարկումները։ Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության ակտուալ հարցերը, ներառյալ գիտատեխնիկական համագործակցությունը, ֆինանսական ոլորտը, արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական կոմպլեքսը, կլիմայական օրակարգը, էներգետիկան, տեխնիկական կարգավորումները, Միության ներքին շուկայի զարգացումը, էլեկտրոնային առևտուրը, տարածաշրջանային համագործակցությունը։

--00—ԶՀ