Ադրբեջանը Ռուսաստանի հետ սահմանին մաքսակետ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ադրբեջան-ռուսաստան

Ադրբեջանը Ռուսաստանի հետ սահմանին գործարկել է «Խանաբադ» մաքսակետը։ Տեղեկանում ենք լրատվամիջոցներից։

Անցակետի աշխատանքը թույլ կտա արագացնել բեռնափոխադրումները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով, կպարզեցնի սահմանի հատման ընթացակարգը և ամբողջությամբ կվերացնի ադրբեջանա-ռուսական սահմանին հերթերի գոյացումը։

Նշենք՝ բացման արարողությանը մասնակցել են ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները։

--00—ՍՊ