«Գրանդ Տոբակոն» ազատվեց մաքսատուրքից՝ խոստանալով 176 մլրդի ներդրում անել, ստեղծել ևս 150 աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

1e34c76e-d69e-4011-bf8c-7cf02e341b89.jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշմն հիմնավորման մեջ նշվում է, որ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ ք․ Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 176․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․6 մլրդ դրամ:

--00—ԶՀ