Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Չավուշօղլու-Բայդեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը։

Ըստ թուրք դիվանագետի՝ սա պատմական իրողությունները «խեղաթյուրելու» փորձ է։

«Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարությունները չեն փոխի պատմական իրողությունները:

Նրանք, ովքեր փորձում են օգուտ ստանալ՝ հիմնվելով նախապաշարմունքների վրա, կհիշվեն որպես երկերեսանի: Ոչ ոք չի համարձակվի պատմություն սովորեցնել մեծ թուրք ժողովրդին»,-թվիթերում գրել է Չավուշօղլուն։

--00—ՅՄ