Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան, կքննարկի Լաչինում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ֆրանսիա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում դիվանագետը կքննարկի Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը:

Նախարարը Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա կայցելի Ջերմուկում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։

Ֆրանսիացի դիվանագետը Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ապրիլի 28-ին Կ.Կոլոննան կայցելի Վրաստան: Թբիլիսիում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ:

--00—ՍՊ