Պուտինին հայհոյելով ի՞նչ օգուտ ենք տալիս ՀՀ-ին, չպետք է թշնամանանք ռուսների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Պուտինին հայհոյելով ի՞նչ օգուտ ենք տալիս ՀՀ-ին, չպետք է թշնամանանք ռուսների հետ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, Հայաստանը պետք է փորձի հավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնել՝ միաժամանակ հրաշալի փոխհարաբերություններ ունենա ինչպես Արևմուտքի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ։

Նորիկյանի կարծիքով, փոխարենը Հայաստանի իշխանությունները հակառակն են անում՝ պարտադիր կերպով Մոսկվային թշնամի դարձնելով Հայաստանին։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունը պետք է անկեղծ լինի և ժողովրդին հստակ բացատրի խաղաղության պայմանագրի գինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ