ՊՆ-ում նոր բացահայտումներ կլինեն. սպասվում են ձերբակալություններ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ձերբակալություններ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների գործունեության մեջ բացահայտումներ կանեն. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սպասվում են ձերբակալություններ:

Այդ բացահայտումները կապված են ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից զինվորների օգտին կլորիկ գումարի դիմաց ինչ-ինչ ծառայություն մատուցելու դեպքերի հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերով կալանավորվել էին ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու եւս երեք անձ. ավելի ուշ՝ ապրիլի 26-ին, կալանավորվել էր Երեւանի կայազորի հոսպիտալի պետը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ