ԱԺ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա. ՔՊ-ականներն ընդդիմադիրներին կոչ են անում միանալ իրենց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

azgayin_joxov1_shabat.am3_

ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նիստում Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, ասաց. «Վաղը չէ մյուս օրը մենք Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա, Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում:

Եվ այդ պատվիրակության անդամ եք նաև Դուք: Դուք հարցնում եք, թե Ռուբեն Ռուբինյանն ինչո՞ւ է գնում, ես էլ ասում եմ՝ Դուք ինչո՞ւ չեք գալիս: Շատ լավ ամբիոն էր, գայիք, Ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ: Սա ուղիղ վերաբերում է Ձեր պարտականություններին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ