«Ապրելու երկիր» կուսակցության մեջ տեսնում եմ այն ուժն ու կամքը, որը կարող է փոխել Երևանը. Թարխանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

«Ապրելու երկիր» կուսակցության մեջ տեսնում եմ այն ուժն ու կամքը, որը կարող է փոխել Երևանը: Այս մասին այսօր նշեց «Արթուր Թարխանյան կենտրոնի» հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանը։

«Ես համոզված եմ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը կհաջողի Երևանի ավագանու ընտրություններում։ Շատերի հետ ենք խոսել Երևան քաղաքի ճարտարապետական խնդիրների մասին, ոչ ոք չարձագանքեց, բայց այսօր «Ապրելու երկիրը» ինքն է այդ հարցը բարձրացնում»,- ընդգծեց Թարխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ