«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի զարգացման հուշագիր ստորագրեց «Թարխանյան» կենտրոնի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Այսօր՝ մայիսի 4-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի իրականացմանը աջակցություն կցուցաբերի «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։ «Երևանի զարգացման նախաձեռնություններ» նախագիծն ուղղված է Երևանի արդիականացմանը, մեր մայրաքաղաքին նոր շունչ ու կյանք հաղորդելուն։

«Արթուր Թարխանյան կենտրոնի» հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանն իր ելույթում նշեց, որ Արթուր Թարխանյանի պրոֆեսիոնալ աշխատանքի ու ստեղծարար մտքի արդյունքը Երևանի ամենաարժեքավոր  ճարատարապետական ժառանգություններից է։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր հերթին ընդգծեց՝ վստահ է, որ շատ շուտով մեր բնակիչները կտեսնեն դրա արդյունքները և մեր սիրելի վարդագույն Երևանը կծաղկի նոր գույներով ու նոր շնչով, մենք կունենանք հարմարավետ մայրաքաղաք, որտեղ միշտ կցանկանան վերադառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ