Ռամզան Կադիրովը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Hnetcom-image-5

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Բախմուտում ռուսական «Վագների» դիրքերը հանձնել չեչենական «Ախմատ» գումարտակին։

Կադիրովը Պուտինին խնդրել է հանձնարարել պաշտպանության նախարարին և Ազգային գվարդիայի տնօրենին հրամաններ տալ՝ «Ախմատի»-ի ստորաբաժանումները դուրս բերելու այլ ուղղություններից և դրանք վերատեղակայել Բախմուտում՝ ստանձնելու «Վագների» դիրքերը։

--00—ՅՄ