Գյումրիում եզրափակվեց ամենամյա ջազային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1110418

Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի բակում, մայիսի 7-ին, Վահագն Հայրապետյանի և Արտյոմ Մանուկյանի կատարումներով  եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին  Գյումրու թանգարանների բակերը։

Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը  շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս օրերին քաղաքին ջազային տրամադրություն պարգևելու համար: «Այս անմիջական մթնոլորտն ու բակերն են մեզ ուժ տալիս: Սա հրաշք էներգետիկ դաշտ է»,-համերգի ավարտին «Արմենպրես»-ին իր տպավորությունները փոխանցեց հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ վստահեցնելով՝ Գյումրի էլի է գալու:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ