Սամվել Բաբայանը երկու ամսում բեկում մտցնելու խոստում է տալիս, եթե դառնա պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում, մտածում են, թե հավաքներ ենք անում, մրցակցություն է իշխանության համար, բայց որևէ մրցակցություն չկա, որևէ խնդիր չունենք։ Ունենք լուրջ պրոբլեմ, որ կարող ենք դառնալ փախստական, եթե այս կերպ շարունակենք։ Մեր ամբողջ հանրությունը կողքից դիտորդի դերում է, իսկ գլխավոր խնդիրը երեկ Բրյուսելում հայտարարվածն է, այն է՝ Ադրբեջանը 86․ 600 հազար քառ․ կմ տարածք ունի, որտեղ ընդգրկված է Լեռնային Ղարաբաղը։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սամվել Բաբայանը։

Նրա խոսքերով բոլորը փորձում են փրկիչ ձևանալ, պայքարում են, բայց չգիտեն, թե ինչի համար․ «Մեզ որևէ պայքար պետք չէ, մենք պետք է ապրենք արարենք, ստեղծենք և լինենք պաշտպանված։ Սա է մեր ապագան, և մենք պետք է գնանք այս ճանապարհով։ Առաջին հերթին պետք է ունենանք պաշտպանություն, դեմոգրաֆիայի վերականգնում, թոշակառուների խնդիրներին պետք է լուծում տանք»։ 

Բաբայանը նշեց, որ երկու ամսում կարող է բեկում մտցնել, եթե դառնա Արցախի պետնախարար։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ