Երևանն օր առաջ նոր գլխավոր հատակագիծ պետք է ունենա. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

348219939_150583981202742_1907438389232117791_n

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հիմնախնդիրներ և օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից։

Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրների վերհանմանը՝ նպատակ ունենալով մասնագիտական քննարկման միջոցով դիտարկել լուծման հնարավոր տարբերակներ: Խորհրդի կազմում ընդգրկված փորձառու ճարտարապետների, ինժեներների, բնագավառի այլ մասնագետների, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարների առաջարկները հավաքագրվելու և տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման տեխնիկական առաջադրանքում ներառելու նպատակով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շեշտել է օր առաջ նոր գլխավոր հատակագիծ ունենալու կարևորությունը, ինչը թույլ կտա առավել հիմնարար կերպով կանոնակարգել մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրները:

Քննարկված հաջորդ հարցը վերաբերել է ՀՀ ողջ տարածքում կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային աշխատանքները մրցութային կարգով իրականացնելու կարևորությանը: Ներկաների ուշադրությանն է ներկայացվել մրցույթների անցկացման կարգի վերաբերյալ կոմիտեի մշակած նախագիծը։

Մասնագետների կարծիքին է ներկայացվել նաև օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նոր մեթոդաբանությունը, որի փաթեթը նախապես քննարկվել է տարբեր գերատեսչությունների հետ:

--00—ՅՄ