Իշխանության լկտիությունը չափ ու սահման չունի․ որդուն կորցրած մոր կալանավորումը մեծ խայտառակություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

56e81901-434b-468c-8bd1-0ef1e421fd44 (1).jpg

Մտահոգիչ իրավիճակ. ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում: Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները», - գրել է առաջին նախագահը:

--00—ԶՀ