ՄԻՊ-ը ՌԴ դեսպանին է ներկայացրել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների վերաբերյալ հարցեր

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

photo_2023-05-22_15-34-54

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Պաշտպանը դեսպանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի և ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Իր հերթին, դեսպանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ինստիտուտի հետ արդյունավետ փոխգործակցությունը։

--00—ՅՄ