Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանը աջակցում է Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

sinan

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի մասնակից Սինան Օղանը, որ ընտրություններում հավաքել է ձայների 5 տոկոսը, այսօր պաշտոնապես պաշտպանել է Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Նա հայտարարել է՝ կաջակցի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, փոխանցում է Infoteka24-ը։ 

--00—ՍՊ