Էրդողանը հավաքում է ձայների 51,4 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

erdogan

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 51,4 տոկոսը, նրա մրցակիցը՝ ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48,6, վկայում է Optimar հետազոտական կենտրոնի նախընտրական հարցումը, հաղորդում է Hürriyet թերթը։ 

Չորս թեկնածուների մասին հարցի վերաբերյալ արդյունքներն այսպիսին են. Էրդողան՝ 48,6, Քըլըչդարօղլու՝ 44,1, Մուհարեմ Ինջե՝ 4,3, Սինան Օղան՝ 3 տոկոս։

Ընտրությունների մասին կանխատեսումները վկայում են այն մասին, որ լինելու է երկրորդ փուլ։

--00—ՍՊ