Բայդենն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Biden-Erdogan

Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին մեծ հետաքրքրությամբ հետևում էր ողջ աշխարհը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Ինչպես պարզ դարձավ՝ խորհրդարանում մեծամասնություն կազմեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ կազմված «Ժողովուրդ» դաշինքը՝ 600 պատգամավորական մանդատից ստանալով 322-ը։

Նախագահական ընտրությունները կորոշվեն 2-րդ փուլով, քանի որ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան ստանալ անհրաժեշտ 50%+1 քվեները։

Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է արել՝ ասելով․ «Ես հույս ունեմ՝ ով էլ հաղթի, կհաղթի», հավանաբար նկատի ունենալով, որ ընտրությունները չեն կեղծվի, այլ կանցկացվեն արդար ու թափանցիկ պայմաններում։

--00—ՅՄ