Էրդողանը սրտի ինֆարկտով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

erdogAn

«Էրդողանը սրտի կաթված է ստացել». այդ մասին հայտնում են Թուրքիայի կուսակցական շրջանակներից։

«22 տարի իշխանության գլխին լինելը հեշտ չէ», - նշել է  Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Մուսթաֆա Սարիգուլը։

Պաշտոնական Թուրքիան դեռ չի մեկնաբանում այս նորությունը։ 

Հիշեցնենք՝ նախօրեին Էրդողանը հարցազրույց էր տալիս թուրքական հեռուստաալիքին, որի ընթացքում նրա առողջական վիճակը հանկարծակի վատացել էր, հարցազրույցը մնացել էր անավարտ։

ԶԼՄ-ներն ավելի ուշ ենթադրում էին՝ Էրդողանը ինֆարկտ է ստացվել։ Նշվում էր նաև, որ նա բաց կթողնի Թուրքիայում առջևում կայանալիք նախագահական ընտրությունները։

Նշենք, որ ԻՀՊԿ տելեգրամյան ալիքը ավելի վաղ հայտնել է՝ Էրդողանի կնոջը և ընտանիքի մյուս անդամներին խնդրել են շտապ գալ հիվանդանոց։

--00—ՍՊ