Հարավային Կովկասի մարմնի վրա քաղցկեղային պալարը խաթարում է մեր տարածաշրջանի քաղաքակրթական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Վարդան-Ոսկանյան

Տեղաբնիկ մի քանի ժողովուրդների բնօրրանների ապօրինի բռնազավթման, նրանց հանդեպ ցեղասպանության,  ուծացման և «ադրբեջանականացման», տարածքի կովկասյան, հայկական և իրանական պատմության ու մշակույթի աղճատման և յուրացման քաղաքականությամբ և օսմանյան սվիններով միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք։ Այս մասին տելեգրամում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հարավային Կովկասի մարմնի վրա, ցավալիորեն, գոյացած քաղցկեղային այս պալարը խաթարել և խաթարում է մեր տարածաշրջանի ոչ միայն բնականոն քաղաքական ու քաղաքակրթական զարգացումը, այլ նաև ագրեսիայի, ծավալապաշտության և մարդատյացության մշտական աղբյուր է իր ամբողջովին բարբարոսսկան բնույթով ու վարչախմբով, ուստի դրա հետ ոչ միայն հնարավոր չէ խաղաղ գոյակցություն, այլ որևէ զիջում, քանզի դա դուռ է բացելու նոր ցեղազպանության և վայրագությունների։

--00—ՅՄ