«Կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում». Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Screenshot_62

ՄԱԿ-ի չորս բանաձևերը պահանջում էին Հայաստանի զինված ուժերի ամբողջական, անհապաղ և անվերապահ դուրսբերում մեր տարածքից, սակայն այդ բանաձևերը 27 տարի շարունակ մնացին թղթի վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, թե իրենց զոհերի կյանքի գնով ապահովել են այդ բանաձևերի կատարումը։

Ալիևը հայտարարել է, թե իրենք այդպիսով վերջ են դրել հակամարտությանը. «Այս հակամարտության լուծման արդյունքում մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը և վերականգնեցինք միջազգային իրավունքը»,- ասել է նա։

«Այսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում։ Սա մեր դիրքորոշումն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխադարձ օգուտ. այս ամենը մենք այսօր ցուցադրում ենք»,-ասել է նա։

--00—ՅՄ