ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել մահացու համավարակի, որն ավելի սարսափելի կլինի, քան Covid-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

1069414

Չի կարելի բացառել նոր համավարակի սպառնալիքը, որը շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը: Այս մասին Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Կորոնավիրուսի մեկ այլ տարբերակի առաջացումը, որը կարող է հանգեցնել հիվանդության և մահվան նոր բռնկումների, առկա է։ Առկա է նաև նոր պաթոգենի առաջացման վտանգը՝ է՛լ ավելի մահացու ներուժով»,-ասել է ԱՀԿ ղեկավարը։

Գեբրեյեսուսը ամբողջ աշխարհին կոչ է արել պատրաստ լինել ապագայում այդ սպառնալիքի դիմակայմանը։

--00—ՅՄ