Ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմը հանգրվանել է Սարաևոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում:

Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18;30-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: