Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է կատարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

f364817e33106280d9e706e930758f45_M

Սիրարփի Հայկազյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջարկում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատար տիկին Սիրարփի Հայկազյանին»,-ասաց Ավինյանը։

--00—ՅՄ