Պարզվել է Ձորագետում խեղդված երեխայի ինքնությունը. նա ձորից ընկել է էքսկուրսիայի ժամանակ

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 22, 24News

.

Լոռի Բերդում հարակից ձորն ընկած ու խեղդված երեխան Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանն էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը:

Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնոներին:

Հ.Գ. Շատ եմ խնդրում դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին հարակից կիրճի գետափնյա հատվածում անգիտակից վիճակում (կենդանության նշանները բացակայել են) հայտնաբերել էին Ա.Պ.-ին (ծնված 2004թ.): Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել էր Ա.Պ.-ի մահը: