Արման Մրտեյանը 2 օրում 2 ոսկե մեդալ է նվաճել՝ դառնալով Եվրոպայի բազկամարտի վեցակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

262337963_1041111830003424_1005162858156518954_n.jpg

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանը երեկվա հաղթանակից հետո այսօր ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել՝ 60 կգ քաշային կարգում դառնալով Եվրոպայի 2023 թ․ կրկնակի չեմպիոն՝ աջ և ձախ բազուկներով մրցումներում։ Իսկ մինչ այդ պատանի մարզիկն արդեն դարձել էր Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն։

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 31 երկրի ավելի քան 900 մասնակից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնությանը մեր մարզիկը նվաճել է ոչ միայն իր տարիքային խմբի ոսկե մեդալները, այլ նաև նույն քաշային կարգի մեծահասակների ոսկե մեդալները՝ աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում։

Մրտեյանը հայտնի է «Հայկական վագր» մականունով։

Հաղթարշավը շարունակվում է։

 --00--ԶՀ