Սփյուռքի զորակցությունը հույս է ներշնչում. Վեհափառն ընդունել է Դետրոյթի եկեղեցու համայնքի անդամներին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

ֆ

Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Դետրոյթի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի։

Փառեն Սրբազանը, Նորին Սրբությանը ներկայացնելով ուխտավոր հայորդիներին, ընդգծեց, որ տասնյոթ տարի շարունակ Դետրոյթի հայ համայնքի ներկայացուցիչները հովանավորում և կամավորական աշխատանքներ են իրականացնում Հայաստանի մարզերում՝ ավարտին հասցնելով կիսակառույց տների շինարարական աշխատանքները։

3

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին, կարևորեց վերջիններիս աջակցությունն ուղղված մարզի բնակիչների կյանքի բարելավմանը։ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայրենիքի համար այս դժվարին օրերին սփյուռքի հայորդիների ցուցաբերած զորակցությունը հույս և լավատեսություն է ներշնչում Հայաստանում ապրող հայ ժողովրդի զավակներին։

ը

Վեհափառ Հայրապետը, գնահատելով նաև հավատավոր հայորդիների ծառայանվիրումի և պատրաստակամության ոգին, հորդորեց, հավատարիմ տերունավանդ պատվիրաններին, մշտապես իրենց կարողություններն ու հմտություններն ի սպաս դնել Հայրենիքի զորացմանն ու շենացմանը։

 --00—ԱՊ