Էրդողանին վիրավորելու համար Քըլըչդարօղլուին կարող է սպառնալ ավելի քան 100 տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

Քըլըչդարօղլու

Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է մինչև 110 տարվա ազատազրկում։  Առաջիկա օրերին նրան կարող են ձերբակալել իր դեմ ներկայացված 28 հայցերի հետաքննության շրջանակներում։

Նշվում է՝ Քըլըչդարօղլուի դեմ բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել հենց Էրդողանի կողմից, հաղորդում է Cumhuriyet TV հեռուստաալիքը: 

Քըլըչդարօղլուին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից, և առաջիկա օրերին նրան կարող է կալանք սպառնալ:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները մեղադրում են Քըլըչդարօղլուին Էրդողանին վիրավորելու, սպառնալիքներ, զրպարտություն և ատելություն տարածելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու, ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։

--00—ՍՊ