ԿԽՄԿ ներկայացուցիչը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

e0c9fbbf-1d9f-42ae-840a-1c37972643e9.jpg

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչը շաբաթ օրը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են ԿԽՄԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հարցերը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։

--00--ԶՀ