Դատարանը մերժել է ՀՔԾ-ի մերժման որոշման դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Այդ մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել ՀՔԾ  Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր: Պաշտպանական խումբը որոշումը բողոքարկել էր դատարան: Մերժման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս