«Սասնա Ծռեր» խմբավորումը կեղծ տեղեկություն է տարածել․ «Ազատ հայրենիք» կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ազատ հայրենիք

«Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։

«Այդ կառույցի կողմից առանց որևէ փաստի ու ապացույցի մամուլի միջոցով նման լուրջ մեղադրանքներ հնչեցնելը մեր կուսակցությունը որակում է որպես սադրանք, որն ուղղված է հայրենիքի համար բախտորոշ այս ժամանակաշրջանում հանրային կարծիքի ապակողմնորոշման և ինքնահաստատման անհաջող փորձ կատարելուն։

Տվյալ խմբավորման անդամներին հորդորում ենք բովանդակային ասելիք ու կառուցողական քննադատություն չունենալու դեպքում իրենց բանսարկության համար այլ թիրախներ ընտրել»,-նշված է հայտարարության մեջ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս