Քիշնև-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոցում» ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող անձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

f64a05174c1759_64a05174c1798.thumb_.jpg

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 69-ամյա Ալեքսանդր Բ․-ն։ Նա 2017 թ. ապրիլի 20-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

--00—ԶՀ