46-ամյա Յասամանը 7 տարի հետախուզվում էր ԱՄՆ իրավապահների կողմից. նրան գտել են «Զվարթնոցում»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

2574725_1280x720.jpg

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 46-ամյա Յասաման Բ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2015 թ. ապրիլի 28-ից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր թմրանյութեր տարածելու և օգտագործելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

--00—ԶՀ