Մեսսիի շնորհիվ MLS-ը կարող է դառնալ աշխարհի երեք խոշորագույն լիգաներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

Messi-750x375

Ամերիկացի գործարար, «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Խորխե Մասը պատմել է, թե ինչպես է առաջացել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին թիմ հրավիրելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«2019 թվականին մենք սկսեցինք մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք Մեսսիին բերել Մայամի:

Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մտածեն Մայամիի մասին, երբ մտածում են Ամերիկայում ֆուտբոլի մասին: Բոլորն ուզում են տեղափոխվել այստեղ։

Մեսսիի շնորհիվ MLS-ը կարող է դառնալ աշխարհի երկու կամ երեք խոշորագույն լիգաներից մեկը»,- ասել է Մասը El Pais-ին տված հարցազրույցում:

--00—ՅՄ