Մենք ՔՊ-ի միակ մրցակիցն ենք, քաղաքական հետապնդումները դրանով են պայմանավորված. Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Մենք ՔՊ-ի միակ մրցակիցն ենք, քաղաքական հետապնդումները դրանով են պայմանավորված։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանի համոզմամբ, իրենք են այն ուժը, որը կկարողանա մարտահրավեր նետել իշխանությանը և փոփոխություններ բերել քաղաքին, ինչպես նաև՝ պետությանը։

Թանդիլյանը խոսեց նաև ճոպանուղու, Կասկադի վերականգնման և մյուս նախաձեռնությունների մասին։ Ըստ նրա՝ ճոպանուղու գործարկումն արմատապես փոխելու է երթևեկության բովանդակությունը՝ կտրուկ նվազեցնելով խցանումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ